Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 ապր 2023 11:39

Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Էրզրումում

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Երևան չվերթն իրականացնող եգիպտական AMC ընկերության Boing-737 օդանավը այսօր առավոտյան ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում: Այս մասին տեղեկությունը «ՀԺ»-ին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ տարածքում եղանակային վատ պայմաններ են եղել գիշերը ժամը 02:00-ից սկսած, ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել այլ տեղում:

Ի դեպ, գիշերը միայն Եգիպտոս-Երևան թռիչքի օդանավը չէ, որ հարկադիր վայրէջք է կատարել այլ երկրի տարածքում: Մոսկվա-Երևան թռիչքն իրականացնող օդանավերից մեկը ևս, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

Այս չվերթի օդանավն արդեն վերադարձել է ՀՀ տարածք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր