Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

11 ապր 2023 12:53

Տեսանյութ. Սահմանը պատկերացնում եք մի հատ դո՞ւռ է, այն մեծ տարածություն է․․․Մյուս ադրբեջանցուն դեռ փնտրում են

Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
Անդրադառնալով հարցին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հատել ՀՀ սահմանը, Քոչարյանն արձագանքեց․ «Սահմանը պատկերացնում եք մի հատ դո՞ւռ է, սահմանը մեծ տարածություն է․․․ Պետք է պարզել՝ այդ մարդիկ եկել են ինչ-որ գործողություն կատարելո՞ւ նպատակով, թե՞ փախել են իրենց զորամասից, որը գտնվում է այդ տարածքում»։
 
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ հաստատեց տեղեկությունը` նշելով որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մեկին որոնում են։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր