Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը       Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը    

11 ապր 2023 13:31

Ադրբեջանում վախ կա , որ կարող է ձևավորվել հայ-իրանական ռազմական սերտ գործակցություն

Իրանական «Շարղ» օրաթերթում Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրուցը սպասելի կերպով բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից, որոնցում կարելի է արձանագրել նաև որոշ վախեր և անհանգստություններ։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Նախ՝ արհեստածին Ադրբեջանում զգալի վախեր կան այն հանգամանքից, որ կարող է ձևավորվել հայ-իրանական անվտանգային, ռազմական և հակաահաբեկչական սերտ գործակցություն, ինչի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտվել էր հայաստանցի քաղաքական գործչի կողմից հենց իրանական լայն լսարանի համար։


Մյուս կարևոր հանգամանքը Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմավարական առանցքի գործնականում ձևավորման հրամայականն է, որի՝ Վանեցյանի կողմից արծարծումը հատկապես իրանական հանրային և քաղաքական լսարանի առջև կրկին չի տեղավորվում Բաքվի բռնապետսկան վարչախմբի լկտի ծրագրերում, համաձայն որոնց Հայաստանին պետք է զրկել ոչ միայն դիմադրողականության հնարավորությունից, այլ նաև կենսունակությունից, մինչդեռ նման ձևաչափի ստեղծումն ի դերև կհանի բոլոր նման նկրտումները


Պարզ է նաև, որ Բաքվի բռնապետի համար խիստ անհանգստացնող է պատվողականությունը մերժող և Հայաստանի բազմաբաղադրիչ անվտանգային հուսալի ճարտարապետության տեսլականն առաջ մղող քաղաքական գործիչների առկայությունը, որոնց տեսակետներն ընկալելի են Իրանում, իսկ դատելով ռուսական պետական լրատվամիջոցների արձագանքից, նաև Ռուսաստանում»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր