Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

11 ապր 2023 13:52

Ադրբեջանական զինվորականների կողմից ՀՀ սահմանն անցնելու միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս

Ադրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու երեկվա միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։


«Նույնիսկ եթե հավատանք մոլորվելու պաշտոնական վարկածին, պարզապես անթույլատրելի է այն փաստը, որ ադրբեջանցին հայտնաբերվել է սահմանից 15֊20 կմ ներթափանցելուց հետո, այն էլ ոչ անվտանգության մարմինների կողմից։




Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ հայ-ադրբեջանական արևմտյան սահմանը 30 տարի է՝ փոփոխությունների չի ենթարկվել, և անվտանգության մասով խնդիրները պետք է ունենան գրեթե զրոյական ռիսկ։


Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն սահմանի, այլ նաև արդեն նույնիսկ սահմանամերձ չհամարվող բնակավայրերի համար։


Իշխանությունների առաջնահերթությունները շարունակում են հեռու մնալ անվտանգության համակարգի մարտահրավերներից՝ այդպես էլ չամրագրելով խաղաղության հասնելու միակ բանաձևը՝ ուժեղ և կայուն անվտանգության համակարգ։


Հայաստանն ունի մեկ առաջնային խնդիր՝ անվտանգություն, և բոլոր քայլերի վերջնակետը պետք է ուղղված լինի անվտանգության հզոր համակարգի ստեղծմանը», - գրել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր