Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

11 ապր 2023 14:52

Տեսանյութ.Նոր պատերազմի դեպքում արդեն Հայաստանը չի պատերազմի, իսկ Իրանի զինված ուժերը, չնայած Ադրբեջանի բոլոր հայտարարություններին, այն գործոնը չէ, որ կարելի է անտեսել

Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը լրագրող Մաքսիմ Կալաշնիկովին տված հարցազրույցում մեկնաբանել է տարածաշրջանում պատերազմի հնարավոր հավանականությունը՝ նշելով, որ նոր պատերազմի դեպքում արդեն Հայաստանը չի պատերազմի, իսկ Իրանի զինված ուժերը, չնայած Ադրբեջանի բոլոր հայտարարություններին, այն գործոնը չէ, որ կարելի է անտեսել:
Գևորգյանը մեկնաբանել է նաև ԱՄՆ դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ և նշել է, որ մի կողմից ամերիկացիները բանավոր խոսում են այն մասին, թե ինչքան են «սիրում հայերին և պատրաստ պաշտպանել նրանց», թեև նրանք նույնիսկ չունեն ռազմական նյութատեխնիկական ու լոգիստիկ միջոցներ այդ պաշտպանությունն ապահովելու համար, իսկ մյուս կողմից ճնշում են գործադրում Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանի վրա՝ ակտիվացնելու համար գործողությունները՝ ուղղված «միջանցքի» բացմանը։ Նման գործողությունների թվում Գեւորգյանը նշում է թուրքական զորախմբերի տեղափոխումը Հայաստանի սահմաններին մոտ։
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր