ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 ապր 2023 12:46

Տեսաք երեկվա արդյունքը, կարող ենք մի ժամվա մեջ բոլորին վռնդել, բայց դա կարող է վերածվել մասշտաբային պատերազմի

Ամեն վայրկյան կարող  էսկալացիա գնալ, ոչ մի երաշխիք չկա, որ այդպես չի լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:
Հարցին, թե կա՞ տարբերակ ադրբեջանցիներին մեր տարածքից դուրս շպրտելու, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Երեք 2 ժամ մարտական գործողություններ ունեցանք, տեսաք արդյունքն ինչ եղավ: Երբ այդ ռեսուրսները կունենանք, այդ ժամանակ, այո, կարող ենք իրենց վռնդել այդ տարածքից: Կարող ենք իրենց տարածքից վռնդել, բայց դա կարող է վերածվել էսկալացիայի եւ մասշտաբային պատերազմի, իսկ մասշտաբային պատերազմի ընթացքում գաղտնիք չէ՝  ինչքան են մեր ռեսուրսները ու արդյոք կարող ենք դիմակայել ու ինչքան կարող ենք դիմակայել: Մեր բանակը հաստատ խնդիր չունի, կարող  է մի ժամվա մեջ բոլորին վտարել, բայց պետք է հաշվի առնել հետագան», - նշեց Խաչատրյանը:



Նա  ասաց, որ տեղեր կան, որ ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են անում այն վայրերում, որոնք  հայկական կողմը համարում է, որ իր վարչական տարածքներն են. «Ամբողջ սուր պրոցեսը հենց սրա մեջ է ու չի հանդուրժվելու մեր կողմից: Այն, ինչը մեր տարածքում է, պետք է լինի մերը», - ասաց նա:
Ինչ վերաբերում է Սոթքի հատվածում լարվծությանը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Երբ լարվում է իրավիճակը, դա ենթադրում է լարվածություն ընդհանուր սահմանում, Սոթքի հատվածում նույնպես եղել են կրակոցներ ադրբեջանական դիրքերից մեր ուղղությամբ, սակայն փառք Աստծո, էսկալացիա չի եղել, ավարտվել է այդ մի միջադեպով:Իհարկե, եթե էսկալացիա լինում է, բոլոր սահմանային հատվածներում  էլ պատրաստականության առաջին աստիճանի է բերվում»:
Նա հավաստիացրեց, որ երեկվա սադրանքի հետեւանքով որեւէ դիրքային փոփոխություն չի եղել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր