«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 ապր 2023 13:28

ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, դա կկանգնեցներ ադրբեջանցիներին.

ՀՀ ԶՈՒ զինծառայողներն իրենց խնդիրը կատարում ու հերոսություններ են ցուցաբերում:

 
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ապրիլի 11-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին, ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում մեր Զինված ուժերին, ուժային կառույցներին՝ իրենց առջև դրված խնդիրն իրականացնելու համար»,-ասաց Օհանյանը:

 
Նա ընդգծեց՝ հրապարակված տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում ու հրահրող գործողություններ իրականացնում:
 
«Որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք ԶՈՒ մարտունակության անկման մասին, սակայն, այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են ու հերոսություններ են ցուցաբերում»,-ասաց Օհանյանը:
Նա նկատեց նաև, որ նախորդ օրը գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ կապող միջանցքի շրջանակում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմել ու կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: «Ադրբեջանն այդ այընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել: Ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել»,-հարցրեց Օհանյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեղադրեց նաև իշխանությանը՝ ժամանակին պլանավորում ու կազմակերպում չիրականացնելու մեջ, եթե կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին արդեն ճանապարհը պետք է պատրաստ լինի ու երթևեկությունն էլ նոր ճանապարհով լինի, ու դիրքային փոփոխություններ լինեն:
Անդրադառնալով կոկրետ նախորդ օրվա ադրբեջանական սադրանքին, նրանց մոտենալը կանխելու հնարավորությանը՝ Օհանյանն ասաց, որ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ:  Ըստ նրա՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, տեղադրումն էլ րոպեների խնդիր է: «Դա կկանգնեցներ, նրանք չէին մոտենա մեր դիրքերին: Եթե իրենց մեքենան կանգնեցներ, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն, ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ կանխել հնարավոր էր:
Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր