Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 ապր 2023 15:17

Երեկվա միջադեպը լավ մտածված ծրագիր էր. Հայաստանը պետք է խուսափի այս վտանգավոր և սադրիչ քայլերից, որոնց հետևանքները կարող են սարսափելի լինել Հայաստանի համար, ինչպես երեկ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հավատարիմ մնալով ալիևյան ռեժիմի քարոզչամեքենայի տրամաբանությանը, հերթական առիթն է օգտագործել՝ մեղադրանքներ հնչեցնելու հայկական կողմի հասցեին։
«Երբ դրական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Բաքուն դառնում է Հայաստանի քաղաքական և ռազմական սադրանքների ականատեսը»։ 




Այս մասին Բայրամովը հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


«Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը դիմում է ռազմաքաղաքական սադրանքների, մինչդեռ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Իսկ հայկական հատուկ կորպուսի հրամանատարի և նրա տեղակալի ներկայությունը միջադեպի վայրում և փոխհրաձգության ժամանակ, վկայում է այն մասին, որ երեկվա միջադեպը լավ մտածված ծրագիր էր»,- ասել է ադրբեջանցի նախարարը։


«Հայաստանը պետք է խուսափի այս վտանգավոր և սադրիչ քայլերից, որոնց հետևանքները կարող են սարսափելի լինել Հայաստանի համար, ինչպես երեկ»,- նշել է Բայրամովը։ Նրա խոսքով, Հայաստանի միջամտությունը ԼՂ հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին անընդունելի է.


«Բանակցությունները շարունակվելու են։ Ադրբեջանական կողմն առաջարկել է հանդիպում անցկացնել Բաքվում։ Սակայն Հայաստանի միջամտությունն ադրբեջանական հասարակությանը հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին անընդունելի է»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր