Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

12 ապր 2023 15:54

Ի՞նչ է նշանակում՝ եթե 30 օրից ավել տևի վարժական հավաքը, գործատուն որոշի` վճարել, թե ոչ, գործատուն պարտավոր է վճարել այդ տարբերությունը՝ անկախ նրանից պետական է, թե՝ մասնավոր

«Աշխատողները, որոնք մասնակցում են վարժական հավաքներին ստանում են դրամական ապահովում, միանգամից ասեմ՝ սա աշխատավարձ չէ, ստանում են այն գումարը, որը կարող է լինի ցածր, քան իրենց ամական աշխատավարձը»,-խորհրդարնում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Վարժական հավաքների մասին» օրենքում փոփոխություներ կատարելու մասին օրինագծի և կից փաթեթի քննարկման ժամանակ:
Օրինագծով սահմանվում է, որ այսուհետ հավաքները լինելու են 25 օրով, որի ընթաքում մասնակիցը վճարվելու է, բայց եթե այդ գումարը քիչ եղավ հավաքին մասնակցողի հիմնական աշխատավարձից, ապա մնացած մասը վճարելու է գործատուն, իսկ եթե հավաքները մեկ ամսից ավել լինեն, ապա պետական մարմինները կվճարեն այդ տարբերությունը, իսկ մասնավորի դեպքում թողնվել է վերջիններիս հայեցողությանը::
 
«Գործատուն պարտավոր է վճարել այդ տարբերությունը՝ անկախ նրանից պետական է, թե՝ մասնավոր։ Բայց նախագիծը հում է, քանի որ աշխատանքային օրվա աշխատավարձը և օրացույցային օրվա համար վճարվող գումարը իրար հետ համադրելի չեն»,-ասաց պատգամավորը։
Նա հայտարարեց, որ հարցը պետք է հստակեցվի, որպեսզի հետագայում իրավակիրառ խնդիրներ չառաջանան։
«Մյուսը՝ երեսուն օրվա սահմանափակումը այստեղ պետական-մասնավոր հատվածի աշխատողների համար խտրական մոտեցում է և չի բխում կարգավորման հիմնական նպատակից, սա անիմաստ սահմանափակում է: Մենք գործատուի վրա բեռ ենք դնում, այսինքն այդ բեռը դրվում է մասնավոր հատվածի գործատուի վրա: Ինչ  է նշանակում՝ բեռ ենք դնում, բայց եթե հավաքը երեսուն օրից ավել կտևի՝ թող գործատուն որոշի կվճարի, թե՝ ոչ։ Այն աշխատողը, որը մինչև երեսուն օր է գնում, ավելի լավ պայմաններում է, քան, օրինակ, երկու ամիս գնացողը, որը մի ամիսը կստանա աշխատավարձի տարբերությունը, մյուսը չի ստանա»,-հայտարարեց պատգամավորը։
Նա առաջարկեց նախագծից հանել այդ կետը և հավասարեցնել պետական և մասնավոր աշխատողներին տրվող արտոնությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր