Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»          Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը», ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին. «Հրապարակ»       Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»    

12 ապր 2023 16:33

Կանխատեսել ենք անխուսափելին․Այլ խաղացողների առկայությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացմանը

Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքը։

 
Նա կրկնել է, որ Հարավային Կովկասում այլ խաղացողների, կառույցների ընդգրկումը, որոնք երբեք չեն զբաղվել այդ հին հակամարտության կարգավորմամբ, հավելյալ արժեք չի ունենա։

«Եվ հայտարարված արդյունքը (խաղաղության հասնելը) չի լինի։ Փոխարենը, ցավոք, կհանգեցնի սրացման, ապակայունացման և կշեղի նախատեսված խաղաղ կարգավորմանը հասնելուց»,-նշել է Զախարովան։

 
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան համապատասխան վերլուծություն է կատարել, իր տեսակետը նաև նախկինում է հայտնել։

«Մենք դա արդեն գնահատել ենք, ներկայացրել ենք մեր վերլուծությունը և կանխատեսել ենք անխուսափելին։ Հիմա սկսում ենք դառնությամբ ու ափսոսանքով դիտարկել ու խորհել տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կառուցողական դրսևորելու, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում․․․»,- ավելացրել է նա:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր