Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

13 ապր 2023 11:32

Կինը երազում տեսած թվերով վիճակախաղով շահել է

Մալայզիայում խանութի 54-ամյա սեփականատերը վիճակախաղով շահել է երազում տեսած թվերի համադրության շնորհիվ, հաղորդում է Malay Mail-ը:
Կինը վիճակախաղի տոմսում նշել է թվերի երկու համադրություն՝ 5785 և 3887: Առաջին համադրությունը նա բազմիցս տեսել է երազում, իսկ մյուսը մի քանի անգամ նկատել է մեքենաների հաշվառման համարանիշերի վրա, երբ գնացել է Բանտինգ քաղաք՝ հարազատների մոտ։
Երկու համադրություններն էլ շահել են վիճակախաղի խաղարկության ժամանակ և հարստություն բերել նրան։ Շահումը կազմել է 16,3 միլիոն մալայզիական ռինգիտ։
Հաղթողը պատմել է, որ ցնցված է եղել և չի կարողացել գիշերը քնել հուզմունքի պատճառով։ Նա նախատեսում է իր շահած գումարը ծախսել իր ընտանիքի համար տուն գնելու և արձակուրդ գնալու համար:
«Լինելով խանութի սեփականատեր՝ ես աշխատում եմ շաբաթը յոթ օր և երկար տարիներ արձակուրդ չեմ վերցրել։ Ես կցանկանայի ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և այժմ վերջապես կարող եմ դա անել»,-ասել է նա։
Կինը հավելել է, որ կցանկանար նաև շահումի մի մասը ծախսել բարեգործության վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր