Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»          Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը       Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները    

13 ապր 2023 15:54

Ոստիկանությունից հայտնում են, որ Մարզահամերգային համալիրում հատուկ սարքավորումներով զննություն կլինի, ոչ մի զենք կամ որպես զենք օգտագործվող առարկա, կտրող-ծակող գործիքներ, պլաստմասսե տարաներ, դյուրավառ նյութեր

Ապրիլի 14-ից 23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասսե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։
Ոստիկանությունից  հայտնում են, որ հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են։

Ապրիլի 14-ին տրանսպորտային միջոցների մուտքը Մարզահամերգային համալիր թույլատրվելու է հատուկ անցագրերով, իսկ քաղաքացիները կարող են այցելել միայն կենտրոնական մուտքով՝ աստիճանների հատվածից։
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգն ու համակեցության կանոնները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր