Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

13 ապր 2023 16:55

Ադրբեջանի հետ սահմանին բանակի փոխարինումը սահմանապահ զորքերով պետք է լինի վերջնական կարգավորման մաս

Ադրբեջանի հետ սահմանին բանակի փոխարինումը սահմանապահ զորքերով պետք է լինի վերջնական կարգավորման մաս։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն փոխում է բանակը սահմանապահների հետ, եւ ինչի հետ է կապված վերջերս ադրբեջանցի զինվորականների ներթափանցումը ՀՀ տարածք:

Նախարարը նկատել է, որ բոլոր երկրներում սահմանների պահպանության գործառույթները վերապահված են սահմանապահներին, եւ շատ տարբերություններ կան բանակի եւ սահմանապահ զորքերի պատրաստության եւ նույնիսկ զինման միջեւ: Միրզոյանի կարծիքով՝ սահմանի պահպանության հանձնումը սահմանապահներին էապես կնվազեցնի նոր հակամարտությունների, այդ թվում՝ ներթափանցման հավանականությունը:
 
«Սա նոր գաղափար չէ։ Մենք առաջ էլ ենք առաջարկել եւ հիմա էլ քննարկվում է զորքերի հետքաշումը։ Ես կբացահայտեմ գաղտնիքը: Սա խաղաղության պայմանագրի նախագծի մի մասն է, առնվազն մեր կողմից։ Մենք կարեւորում ենք այդ մեխանիզմի ներդրումը։ Սահմանի որոշ հատվածներում նման մեխանիզմ կա։ Փորձը ցույց է տալիս, որ այդ հատվածներում բախումների հավանականությունն ավելի ցածր է»,-ասել է Միրզոյանը։ Միեւնույն ժամանակ, նախարարն արձանագրել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության շարունակումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր