Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

14 ապր 2023 10:33

Ադրբեջանցին լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին. որտեղից էր Փաշինյանին այդ տեղեկությունը, եւ ինչու էր նա հանրայնացնում դա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքի մարզում ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, ինչպես տեղեկացրել ենք, ադրբեջանցին վերցրել է սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսն ու փախուստի դիմել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանցին հեռախոսով բացել է Ադրբեջանի քարտեզը` տեղորոշել իր գտնվելու վայրը եւ փորձել է փախուստի դիմել, սակայն հեռախոսի մարտկոցը նստելուց հետո մոլորվել է՝ անտառից դուրս գալով բնակավայրերի մոտ։ Բռնվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ Սակայն մինչ այդ լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին: Ասել է նաեւ, որ ինքը հայրենիքի դավաճան չէ։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին, երբ դեպքը դեռ տեղի չէր ունեցել, խոսելով ապրիլի 10-ին Հայաստան ներթափանցած 2 ադրբեջանցու մասին, ասել էր, թե նրանք իրենց զորամասերում խնդիրներ են ունեցել` ճնշումների են ենթարկվել իրենց համածառայակիցների կողմից, եւ դա է պատճառը, որ որոշել են լքել ծառայությունը՝ ըստ էության, նրանց ներկայացնելով իբրեւ դասալիքներ։ Սակայն հավելել էր, թե նրանցից մեկը` խոսքը երեկ հայտնաբերվածի մասին է, սահմանն անցնելուց հետո փոշմանել է՝ ցանկացել է  վերադառնալ։ Մնում է պարզել, թե որտեղից է Փաշինյանին այդ տեղեկությունը, եւ ինչու էր նա հանրայնացնում դա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 04․ 23 թ համարում։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր