Գերմանիայում շատ կոշտ զգուշացրել են․ Վարչապետը շատ է ազդվել այդ խոսակցությունից․ երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու․«Հրապարակ»

Այդ պահից ի վեր այն բոլոր հայկական ընկերությունները, որոնք վերջին մեկ տարում բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն եւ եկամուտներ ունեին, քանզի Ռուսաստանի որոշ ապրանքների պահանջարկն էին բավարարում, միանգամից զրկվել են ամեն ինչից:
Մեզ ասացին, որ անգամ օդանավակայանում են խիստ հսկողություն սահմանել, որ ուղեւորները բեռների մեջ չիպեր եւ IT տեխնոլոգիաների համար անհրաժեշտ պարագաներ պայուսակներում Ռուսաստան չտանեն: Շատ ընկերություններ չեն կարողանում բանկային փոխանցումներ անել ԱՄՆ եւ Եվրոպա` ապրանքների ձեռքբերման համար, եւ ամեն ինչ դադարեցվել է:
Այս ոլորտում գործող բիզնեսմենները զարմանում են, թե ինչքան պետք է վախեցած լինի երկրի ղեկավարը, որ առաջին իսկ կեսբերան հրահանգն այսպես հնազանդորեն կատարի` չփորձելով շրջանցելու ճանապարհներ գտնել: Մանավանդ՝ դա նշանակում է, որ քո երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու, եւ քո բիզնեսմեններն են խիստ տուժելու»: