Ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է
![](https://i.ytimg.com/vi/BGS_PqPBD3Y/hqdefault.jpg)
«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի եւ այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրմաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել:
Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջինն շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է եւ այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
Նա նաեւ պնդեց, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»,-ընդգծեց նա: