Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

14 ապր 2023 12:55

Անհասկանալի են Զախարովայի պարզաբանումները.Եթե մենք չկռվեինք, ինչքան ուզում է ՌԴ ԱԳՆ-ն աջուձախ զանգեր աներ. Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում

«Մի քիչ անհասկանալի է, որ Մարիա Զախարովան Հայաստանից պարզաբանումներ է պահանջում, Հայաստանն առաջ է շարժվում Հայաստանի պետական շահերով և ամեն ինչ անում է իր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ և այդպես էլ շարունակվելու է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությանը, որ պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ։

ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների գործընկերների հետ և ամեն ինչ անում է ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման։

Ճեպազրույցին ներկա ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքելով Զախարովայի մեկ այլ հայտարարությանն՝ ասաց. «Տիկին Զախարովան ասել է, թե Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ գործողությունները Տեղ գյուղում դադար են ստացել։ Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածը, որ ինչ-որ ձևաչափով մասնակցել են, բայց կռվել է Հայաստանի Զինված ուժերը։  Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է ՌԴ արտաքին գերատեսչությունն աջուձախ զանգեր աներ, դա խնդրի լուծմանը չէր տանելու։ Խնդիրը լուծվել է բացառապես, առաջին հերթին մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր