Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները          ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը       Մարտի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 ապր 2023 14:29

Երկիրը պատրաստվում է հերթական պարտության.սահմանի պահպանության գործառույթը ՀՀ Զինված ուժերից փոխանցվում է ԱԱԾ գրեթե անզեն և անմարտունակ սահմանապահ զորքերին

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկիրը պատրաստվում է հերթական պարտության.
Պետական սահմանի պահպանության գործառույթը ՀՀ Զինված ուժերից փոխանցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրեթե անզեն և անմարտունակ սահմանապահ զորքերին։ Այդ նույն ժամանակ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ազատվում է զբաղեցրած պաշտոնից` առանց նոր նշանակման։
 
Այս պահին, երբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին, երկրում հայտարարված չէ ռազմական դրություն, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը գտնվում է զինվորական հոսպիտալում, թափուր են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալների և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր