Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

14 ապր 2023 16:31

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին կառավարության նիստում արված հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հերթական անգամ ադբեջանական կեղծ քարոզչական թեզերն է հնչեցրել։ Հաջիզադեն նշել է, թե Բաքվի համար անընդունելի է ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ ապրիլի 11-ին ադրբեջանական զինուժը հարձակում է իրականացրել Հայաստանի Տեղ բնակավայրի վրա։
 
Հիշեցնենք՝ որ հարձակումը ապացուցող տեսանյութը հրապարակվել է  ՀՀ ՊՆ-ի կողմից։ «Փաշինյանն իր ելույթում Ադրբեջանին մեղադրել է սահմանին վերջին սադրանքի մեջ և անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։
 
Դա բացարձակապես անհիմն է և անընդունելի»,-ասել է Հաջիզադեն՝ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ու կոչ անելով վերադառնալ բանակցային սեղան։ Շարունանելով Բաքվի ԱԳՆ խոսնակը նշել է, թե իբր «Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ ու զորք է պահում Ադրբեջանի տարածքում՝խախտելով Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունները»։ Չնայածա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե իբրև Լաչինի միջանցքը փակ չէ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր