Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

14 ապր 2023 15:29

Տեսանյութ.Ադրբեջանը «Սմերչ», «Դանա» և այլ զինատեսակներ է կուտակում Բերձորի շրջանում. Ջալիլզադե

Yerkir.am-ը գրում է․ «Ադրբեջանը «Սմերչ», «Դանա» և այլ զինատեսակներ է կուտակում Բերձորի շրջանում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։

«Ադրբեջանի նախագահը Բերձորի շրջան է տեղափոխում 152 մմ «Դանա» ծանր հրետանի և 300 մմ «Սմերչ» ՀԿՌՀ–ներ։ Բռնապետ Ալիևն այս անգամ պատրաստվում է ավելի մեծ արյունալի պատերազմի։ Եթե երկու երկրների ժողովուրդները ոտքի չկանգնեն և կանգնացնեն պատերազմը, այն հազարավոր զոհերի պատճառ կդառնա երկու կողմից էլ։ Բռնապետ Ալիևը հաճույք է ստանում մարդկանց սպանելուց։ Ադրբեջանի ժողովուրդ, խեղճեր, մի ուղարկեք ձեր երեխաներին մահանալու», – գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր