Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 ապր 2023 14:10

Որևէ օլիմպիական մարզաձևի առաջնություն նման ճոխությամբ չեն անցկացնում...Կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի ստուգել, թե ինչպես են արվել այդ ծախսերը

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գրառումը՝ գրելով. «Որևէ օլիմպիական մարզաձևի մայրցամաքային առաջնություն (Եվրոպա,Ասիա...) նման ճոխությամբ չեն անցկացնում: Չկա նման նախադեպ: Միշտ անում են գեղեցիկ, ճաշակով փոքրիկ միջոցառում՝ հիմնականում մրցումները սկսելու հաջորդ օրը (կախված մարզաձևից՝ մի փոքր կարող է տարբերվել...):
Սրանց մոտ «Хлеб и зрелище» վիճակն է, էլ չասեմ, որ կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի ստուգել, թե ինչպես են արվել այդ ծախսերը...
«Փողի պակաս չունենք»-ը դարձել է քպ լոզունգը: Մենակ թե «չգիտես ինչու» պետ. պարտքը դարձել է 11մլրդ $…
հ.գ. 2 օրից կկիսվեմ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության կադրերով (Խորվաթիա) , 2 շաբաթից էլ՝ Պանամերիկայի (Արգենտինա), կհամեմատեք:
հ.գ.2 Օլիմպիական վարկանիշով ըմբշամարտ մարզաձևը ծանրամարտից բարձր է…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր