Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 ապր 2023 14:50

Ադրբեջանական խմբի պատասխանատուներն «անչափ գոհ են մեր վերաբերմունքից». ադրբեջանցի մարզիկներին պատանդ պահելու լուրերը կատարյալ հերյուրանք են.Hraparak.am

Այսօր առավոտից ադրբեջանական տելեգրամյան ալիքները լուրեր են տարածում, որ հայերը ադրբեջանցի մարզիկներին իբր պատանդ են պահում, թույլ չեն տալիս վերադառնալ Բաքու։ Երեկ կատարված հայտնի միջադեպից հետո, երբ դիզայներ Արամ Նիկոլյանը վառեց Ադրբեջանի դրոշը, ադրբեջանական պատվիրակությունը որոշեց վերադառնալ Բաքու՝ ընդհատելով առաջնությանը մանսակցությունը։ Դրանից հետո ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, թե իբր մարզիկներին տեղափոխող Երևանից Թուրքիա նախատեսված չվերթը չի կայացել։  


Մենք այս հարցով դիմեցինք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, ով ասաց, որ ադրբեջանցի մարզիկներին պատանդ պահելու լուրերը կատարյալ հերյուրանք են, մարզիկները կվերադառնան Բաքու։


«Այս պահին քննարկումներ են ընթանում, որպեսզի ամենաշուտ ժամկետներում ապահովենք նրանց վերադարձը, իսկ դեռևս չթռչելու պատճառն այն է, որ այս ժամերին թռիչք չկա»։


Գիլոյանը հավելեց նաև, որ իրենք երեկվանից պարբերաբար կապի մեջ են ադրբեջանական խմբի պատասխանատուների հետ, վստահեցրեց, որ նրանք «անչափ գոհ են մեր վերաբերմունքից», քանի որ անվտանգության բոլոր միջոցների գործադրմամբ ամեն ինչ արվում է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր