Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին          Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ       Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի    

15 ապր 2023 16:30

ՀՀ-ում հայտնված և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների հարազատները դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ-ի նկատմամբ միջոցներ կիրառելու պահանջով

Հայաստանում օրերս հայտնված և այնտեղ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ իշխանություններին ապահովել նրանց անվտանգությունը և բժշկական օգնություն ցուցաբերել։


Ադրբեջանական մամուլը գրում է, որ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերից և ֆոտոնյութերից հետո, որոնք «պարունակում են ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ բռնության փաստեր, Հուսեյն Ախունդովի և Աքշին Բաբիրովի հարազատները դիմել են ՄԻԵԴ՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով»։


Մասնավորապես կոչ է արվում պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին՝ ապահովել ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունը և նրանց ցուցաբերել բժշկական օգնություն, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, ձերբակալության պայմանների և առողջական վիճակի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր