Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է․ «Հրապարակ»       «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»    

17 ապր 2023 10:17

Դիմել եմ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, թղթերն ընթացքի մեջ են. Ռազմիկ Ամյան

Երգիչ Ռազմիկ Ամյանը LIFEROOM հաղորդման ընթացքում արձագանքել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին լուրերին։
 
Երգիչը հայտնել է, որ դիմել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար.
 
«Հիմա դիմել եմ, թղթերն ընթացքի մեջ են։ Բայց դա այն նպատակը չի, որ ես ուզում եմ անպայման տեղափոխվեմ։ Ես չեմ կարող այնտեղ ապրեմ։ Ինձ այստեղ հանգիստ է։ Երեխեքիս խնդիրն է։ Ես ամեն տեղ կարող եմ բնակվել, որովհետև հոգիս մաքուր է» , - ասել է երգիչը։
 
Ռազմիկ Ամյանն ասել է, որ իր երեխաներն այժմ Ամերիկայում են ապրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր