Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

17 ապր 2023 13:15

Իրենց ամենավատը պահել են պարեկները, կոտրել են Կարենի ակնոցն ու աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզացրել

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Կարեն Հակոբյանն ու Արման Երիցյանն ազատ արձակվեցին, իհարկե նրանք հանդես կգան հրապարակայնորեն և կպատմեն դեպքի մանրամասները, բայց մինչ այդ ասեմ, որ ինձ փոխանցեցին, որ իրենց ամենավատը պահել են պարեկները, նախ կոտրել են Կարենի օպտիկական ակնոցը, ապա աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզացրել, որից Կարենը մինչև հիմա ուշքի չի գալիս, մնացածը իրենք կպատմեն։ Սա  պարեկների խայտառակ վարքագծի առաջին դեպքը չէ»։
***
Արդեն 3 ժամից ավել է Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը: Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:


Ըստ նրա` ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են հեռախոսները փողոցում են գտել։

«Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուր չեն տվել և այլն, եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք», - նշել է իրավապաշտպանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր