Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը          Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը       Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh    

17 ապր 2023 15:51

Տեսանյութ.Ո՞րն է իրական հայրենասիրությունը, դրոշ վառե՞լը, թե՞ Արթուրի պես հայկական հաղթանակը բոլորի աչքը մտցնելը

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ
ու կրկին չեմպիոն 
Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ հենացատկ վարժությունում գրավելով առաջին տեղը։
Հ.Գ. մեր դրոշը ոչ ոք չվառեց, իսկ Արթուրն իր ֆանտաստիկ ելույթով ընդհակառակը, հայկական եռագույնը բոլորից վեր պահեց։
Կհարցնեք, ո՞րն է իրական հայրենասիրությունը, դրոշ վառե՞լը, թե՞ Արթուրի պես հայկական հաղթանակը բոլորի աչքը մտցնելը։
Իմ խորին համոզմամբ երկրորդը։
Թեպետ… ճաշակի հարց է։
Արթուրն է հերոս, քանի որ եռագույնը ծածանում է թշնամու հողում, անվախ մարտիկի պես։ Երևանի կենտրոնում հերոսանալ ամենքն էլ կարող է։ Իսկ Արթուրը էդ անում է այնտեղ, որտեղ միջավայրը թշնամական է, վայրի ու ոչ անվտանգ։ Ինքն է Հայաստանի համար եզերքներ ու հորիզոններ բացողը։
Մնացածը մանր բաներ են։
ԿԵՑՑԵ՜Ս, ԵՂԲԱՅՐ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր