Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, եւ նրա ռազմավարական դիրքը մեր հարաբերությունները շատ կարեւոր է դարձնում, արժե ընդհանուր ճակատ ստեղծել Ադրբեջանի հետ
Քոհենը քննարկելու է երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների խորացման հարցերը եւ տարածաշրջանային խնդիրները։ «Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, եւ նրա ռազմավարական դիրքը մեր հարաբերությունները շատ կարեւոր է դարձնում, այն մեծ պոտենցիալ ունի։ Այսօր ես մեկնում եմ կարեւոր քաղաքական այցով, որպեսզի մեր լավ բարեկամների հետ Բաքվում շարունակենք միասնական եւ ուժեղ ճակատի ստեղծումը եւ համագործակցությունը մեր ընդհանուր խնդիրները լուծելիս։ Դա վերաբերում է համագործակցության խորացմանը տնտեսության, անվտանգության, էներգետիկայի եւ նորարարությունների ոլորտներին»,- ասել է Քոհենը։
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կգլխավորի իսրայելական պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովի նիստում եւ կղեկավարի 20 իսրայելական ընկերություններից բաղկացած բիզնես-պատվիրակությունը կիբեռանվտանգության, ազգային անվտանգության, ջրային ռեսուրսների կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Պատվիրակության անդամները Բաքվում կունենան տասնյակ հանդիպումներ ընկերությունների եւ պետական հաստատությունների հետ։