Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

19 ապր 2023 12:23

Տեսանյութ.Փաշինյանին դատելու առիթներ շատ կան. Եթե Արցախի համար պատասխանատու չես, ո՞նց տվեցիր էն տարածքները թշնամուն, որտեղ պետք է կանգնած մնային հայկական զորքերը

Ես մինչ օրս էլ շարունակում եմ պայքարել մեր երկիրը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ավելի անվտանգ դարձնելու համար։ Այդ մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ մեր երկրի գործող իշխանությունը ձախողել է ամեն ինչ ու բոլոր ոլորտներում։
«Ի՞նչ արեցինք մենք։ Մեր ձեռքբերումներից մեկը, որ մենք կարողացանք հասնել, այն է, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց որևէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ։ Եթե դա չլիներ, ապա ՀՀ սուվերեն տարածքները, որ Ադրբեջանի կողմից այժմ օկուպացված են, ստորագրված հանձնվելու էին Ադրբեջանին։ Մենք հասանք նրան, որ ՀՀ ղեկավարը չի ստորագրում մի փաստաթուղթ, որով ՀՀ տարածքներ հանձնում է թշնամուն», - նշել է Արթուր Վանեցյանը։

Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ զավեշտալի հայտարարություն է արել, համաձայն որի՝ մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի ԽՍՀ տարածքները, և այդ սահմաններով սահմանագծում ու սահմանազատում իրականացնել։
«Հիմա հարց․ եթե ինքն ասում է ԽՍՀՄ տարածքներ, պարզ է դառնում, որ Արցախը տալիս է Ադրբեջանին։ Իսկ ադրբեջանական «անկլավները», դրա՞նք էլ է տալու։ Տիգրանակե՞րտն էլ է հանձնելու»,- հարց է հնչեցրել Արթուր Վանեցյանը, ապա հավելել, որ չի կասկածում, որ Փաշինյանը կանի դա։
Բայց և այնպես, նշել է նա, հասարակության շրջանում տրամադրությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ չի կարող որևէ բան ստորագրել։
«Ուստի Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր պլանը՝ ուղղակի առանց ստորագրության։ Առանց փաստաթղթի իրականացվում է դելիմիտացիա ու դեմարկացիա։ Վերջին օրինակը եղավ Տեղ գյուղում։ Ի՞նչ պատահեց, ադրբեջանական զինված ուժերը եկան, զբաղեցրին ՀՀ տարածքներ։ Այդ ո՞նց եկան»,- հարց է հնչեցրել Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ Հանրայինի եթերում ՔՊ-ականները նշեցին, որ այդ հարցում թերացել են, Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ այս իշխանություններն իրենց հանցագործություններն անում են եթերներով, այսինքն՝ իրենց հանցագործությունների ապացույցներն էլ են միանգամից եթերով հանձնում իրավապահներին։
«Այս մարդիկ ձախողել են, պարտության անիվն իրենց օրոք շարունակում է պտտվել»,- նկատել է նա։
Դիտարկմանը, որ այս ամենում մարդիկ նաև ընդդիմությանը, իրեն են մեղադրում, հատկապես հայտարարության համար, որ Փաշինյանը դավաճան է, Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ իր կարծիքը շարունակում է նույնը մնալ։
«Իմ հայտարարություններում բան չի փոխվել։ Միանշանակ պնդում եմ, որ Փաշինյանը դավաճան է, դա քաղաքական գնահատական է, և վստահ եմ, որ քննություն լինի, այդ բոլոր ասվածները հաստատվելու են։ Այսօր դատում են մարդկանց, բոլորին՝ ես եմ մեղավոր, դու ես մեղավոր, բոլոր հայ տղամարդիկ են մեղավոր, դասալիքներ կան, «հինգերորդ շարասյուն կա»։ Բա լավ, դուք ի՞նչ արեցիք։ Բա դուք ո՞վ էիք, դուք էիք որոշողը»,- ասել է նա։
Անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին՝ քաղաքական գործիչն արձանագրեց, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները հակասում են իրար։
«Ասում է՝ ես Արցախի ժողովրդի անունից իրավունք չունեմ բանակցել։ Հիմա հարց եմ տալիս, բա նոյեմբերի 9-ին խի՞ ստորագրեցիր Արցախի ժողովրդի անունից էդ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը։ Բա հետո բանավոր պայմանավորվածություններով ո՞նց տվեցիր էն տարածքները թշնամուն, որտեղ  այդ հայտարարության  ամրագրված դրույթներով պետք է կանգնած մնային հայկական զորքերը։ Սյունիքի սահմաններից առնվազն 60-70 կմ հեռավորության վրա են եղել ադրբեջանցիները։ Եթե դու պատասխանատու չես Արցախի համար, ինչի՞ էիր հայտարարում՝ Արցախը Հայաստանն է, և վերջ, ինչի՞ էիր խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին։ Առաջին օրը գայիր ու ասեիր՝ Արցախի հետ ես կապ չունեմ»,-ասաց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով, Փաշինյանը փորձում է  մարդկանց համար հաճելի բաներ ասել, քանի որ նրանք հոգնել են պատերազմից, խնդիրներից։
Դիտարկմանը, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանություն է արել՝ նշելով, որ ինքը Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ արել է բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ, և դրա պատճառն այն է, որ ինքը բանակցային գործընթացին լավ չի տիրապետում, բացի այդ, ասել է՝ ինչպես կարող էր չստորագրել այդ փաստաթուղթը, բա թողներ, որ զինվորները զոհվեի՞ն, Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ իսկ ինչո՞ւ պետք է զինվորները զոհվեին։
«Եթե հասնում ենք դրան, ապա հոկտեմբերի 14-ին նրան առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, որը կկանգնեցներ պատերազմը, և այդ ժամանակ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը կմնային հայկական։ ՌԴ նախագահը խոսել է այդ մասին, և նրան ոչ ոք չի հերքել։ Հակառակը, մենք անցյալ տարի ԱԺ-ում ականատես եղանք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այսպես, թե այնպես այս վիճակը լինելու էր, գուցե, առանց զոհերի էլ այս նույն վիճակն ունենայինք։ Այդ հայտարարությունից հետո ես որոշեցի, որ էլ ԱԺ չեմ գնալու, փորձելու եմ անել ամեն ինչ, որ նրան հեռացնենք իշխանությունից»,- նշել է Արթուր Վանեցյանը։

Փաշինյանին դատելու առիթներ, կարծում եմ, շատ կան, և այդ հարցով մի օր անպայման արդարադատություն կիրականացվի։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր