Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնի սահմանը հատած և ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին
![](https://www.pastinfo.am/news_images/521/1562396_1/image_750x_64384f3859329.thumb.jpg)
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին,վթե հնարավո՞ր է, որ ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնի սահմանը հատած և ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին։
Լրագրողների դիտարկմանը, թե պատգամավորն անձամբ բացառու՞մ է, որ զինծառայողներն այս փուլում հետ կվերադարձվեն, նա պատասխանեց․ «Այս պահին կոնկրետ ես բացառում եմ, որովհետև տեղի է ունեցել հանցագործություն․ մարդասպանություն՝ ենթադրյալ, բայց ես վստահություն ունեմ, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել, դա պետք է պարզվի, գնահատական տրվի ՀՀ օրենքներով և այդ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- նշեց Խաչատրյանը և հավելեց․«Թե ինչ պրոցեսներ կընթանան, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ ասեմ՝ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, մինչև վերջ գնալու է ,արարքը որակվելու է և հանցագործը դատի է տրվելու»։