Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին          Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն       Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան    

19 ապր 2023 14:42

Չի բացառվում, որ նաև Սոթքի հանքը հանձնեն.Բոլորովին պատահական չեն Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարների սինքրոն, փոխկապակցված գործողությունները

Փորձագետի դիտարկմամբ՝ միակ բացատրությունը, որ կարելի է տալ այս գործողություններին, կապված է Հայաստանի օրվա իշխանությունների հետ, որ ընդգծված պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն է վարում։ «Բոլորովին պատահական չեն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների սինքրոն, փոխկապակցված գործողությունները, որոնք արդեն այնքան ակնհայտ են դարձել, որ, նույնիսկ, իրենք անգամ չեն հերքում այդ մասին։ Եթե հիշենք՝ Բերձորի միջանցքի փակման հետ կապված ադրբեջանական կողմի առաջ քաշած, այսպես կոչված, պատճառներից մեկն էլ Կաշենի հանքավայրի շահագործման խնդիրն էր։ Հետևաբար, չի բացառվում, որ Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված այս իրավիճակը նույնպես ադրբեջանական կողմի պատվերն է, որը ոչ մի լավ տեղ չի տանում»։
Անդրադառնալով փաստին, որ երեկ Սոթքի հանքավայր են այցելել նաև եվրոդիտորդները, անվտանգային հարցերով մասնագետը նկատում է՝ չի բացառվում, որ նրանք տարածքում հետախուզական աշխատանքներ կարող են կատարել.«Այդ կառույցն, արդեն իսկ, հայտարարել է, որ ինքն այստեղ դիտորդական առաքելություն է կատարում, ինչպես նաև՝ չի թաքցնում, որ դիտորդական աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկություններով փոխանակվում է ադրբեջանական կողմի հետ։ Ուրեմն ո՞վ կարող է հերքել, որ նախօրեին Սոթքում նույնպես նրանք որոշակի հետախուզական աշխատանքներ չեն կատարել։ Ի վերջո, ինչո՞վ է այստեղ զբաղված այդ կառույցը։ Տեղ գյուղում վերջին ռազմական ագրեսիայի վերաբերյալ, եթե չեմ սխալվում, նրանք որևէ հայտարությամբ հանդես չեկան, որևէ տեսակի միջամտություն ևս՝ նրանց կողմից չկատարվեց։ Նրանք ասեցին, որ իրենց ձեռքի տակ ունեն միայն թուղթ ու գրիչ, բայց այդ թուղթ ու գրիչով կարո՞ղ էին չէ գոնե որևէ տեսակի հայտարարություն կատարել, ինչը տեղի չունեցավ։ Հետևաբար, թե ինչո՞վ է իրականում այդ կառույցը զբաղված այստեղ, արդեն պարզ է»։
Տեղեկացնենք նաև, որ երեկ համացանցում ինֆորմացիա տարածվեց այն մասին, թե Սոթքի հանքավայրից հանվել է նաև որոշակի թվով տեխնիկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր