Մեր թիմը ՀՀ ժողովուրդն է,եթե ժողովուրդն ասի՝ ձեր տեսլականը մենք չենք ընդունում, կհեռանանք և կզիջենք իրենց ընտրածին
![](https://infoport.am/uploads/posts/de048f21d642249895f96c8a41678834.jpg)
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարություններին. «Երեկ վարչապետն ինչ ասել է, ես դրա տակ ստորագրում եմ, բառացի ամեն ասածի տակ ես ստորագրում եմ, ես գիտեմ ինչ է ասվել, ես գիտեմ ինչի համար է ասվել և ամբողջությամբ սատարում եմ»:
Խոսելով Ալիևի ելույթի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. «Նա աշխարհին ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայատյացությունը և կառավարման ձևի ոչ ազատ երկիր լինելու հետևանքները և իր՝ որպես միջազգային գործընկեր բանակցելու ոճը: Ես այդ հայտարարությունները բասացական եմ գնահատում, անընդունելի եմ համարում: Կարծում եմ՝ Ալիևի այդ հայտարարությունը զուգահեռ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթին, ոչ թե դրանից հետո: Կարծում եմ՝ պետք չէ դա կապել վարչապետի ելույթի հետ»: