Հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը. մեր 5 քայլերով կհանենք մարդկանց շոկից

Նա տեղեկացրեց, որ Արցախում իրավիճակը կարգավորելու համար 5 կետից բաղկացած առաջարկներ ունեն և եթե պետնախարար նշանակվի դրանք արագ կիրագործեն և հասարակությանը շոկից կհանեն:
Բաբայանը հավաստիացրեց, որ եթե իր առաջարկած 5 կետերը իրագործվեն, Լաչինի միջանցքը բացվելուց հետո արտագաղթ չի լինի:
«Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը և 5 քայլերը կատարել,փորձել պաշտպանությունը ստեղծել և Արդբեջանի հետ հավասարը հավասարի հետ նստել բանակցել»,-հայտարարեց Բաբայանը: