Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Kia Sorento»-ն ու «Mercedes»-ը, կան տուժածներ          Դոնալդ Թրամփը պլանավորում է ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին       Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ժամը 08։00-ի դրությամբ, կազմել է 20.8 աստիճան    

20 ապր 2023 16:05

Արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում։
 
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ։ Կատարվում են սխալ ու անընդունելի հայտարարություններ, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։ Մտահոգիչ է մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհանդուրժողության ոգին։ Այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։
 
Մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ», - նկատել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր