Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն          Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու       Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian    

21 ապր 2023 17:42

Սպերցյանը շատ ուժեղ խաղացող է, նա «Ինտերում» խաղալու մակարդակին է

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ռուսական թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։

«Անցյալ ամառ նա ինձ հետ խորհրդակցեց Եվրոպա տեղափոխվելու վերաբերյալ: Նա արդեն ուներ տարբերակներ։ Ես նրան ասացի. «Մեկ տարի էլ խաղա Ռուսաստանում, հետո ես քեզ կուղարկեմ Եվրոպա»։ Ինձ թվում էր, որ անցյալ ամառ դեռ վաղ էր հեռանալ։ Դա անելու համար պետք է խաղալ այնպես, ինչպես նա խաղում է հիմա, երբ նա արդեն «Կրասնոդարի» առաջատարն է, իր վրա է վերցնում խաղի ողջ պատասխանատվությունը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանով հետաքրքրված է «Ինտերը»: Նա այդ մակարդակի՞ն է: Անշուշտ։ Պոտենցիալի առումով նա սահման չունի։ Նա շատ ուժեղ խաղացող է։ Ափսոսում եմ, որ «Կրասնոդարում» միասին չխաղացինք»,- ասել է Մովսիսյանը Матч ТВ-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 9 միլիոն եվրո:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր