Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 ապր 2023 16:15

Ինչո՞ւ է կառավարությունը կոչ անում սիրել Արագածը...այս 35 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում կառավարության մոտեցումներն էական փոփոխություն են կրել կառավարության ձևավորումից ի վեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, խորհրդարնում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ վերջին ընտրություններից առաջ՝ նախընտրական ծրագրում և նույնիսկ 2021 թվականին կառավարությունը գտնում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, իսկ այդ տարվա զեկույցի ժամանակ կառավարությունը վախվորած էր արդեն արտահայտվում ինքնորոշման իրավունքի մասին։

«Այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նկատելով, որ 2022 թվականի կատարողականի մեջ կառավարությունն այլևս չի խոսում ինքնորոշման մասին՝ Խաչատրյանը փաստեց, որ 1988 թվականից ի վեր, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ չի խոսում այդ մասին։
Պատգամավորը հայտնեց, որ Հելսինկիի եզրափակիչ ակտում  որևէ ակնարկ չկա ելակետային կարգավիճակին, պնդում չկա, թե ինքնորոշվելու համար, պետք է նախ ինչ որ մեկի կազմի մեջ լինես, ինչպես պնդում է Փաշինյանը։

«Ո՛չ։ Ինքնորոշվում ես և տնօրինում ես քո ճակատագիր։ Կրկնում եմ՝ սահմանափակում չկա։ Արցախի ժողովուրդը կարող է ինքնորոշվել ու վերամիավորվել Հայաստանի հետ։ Պ՞ետք է ասեինք՝ ոչ։ 35 տարի Ադրբեջանն էր սահմանափակում Արցախի ժողովրդի իրավունք, ասում՝ ինքնորոշվի, բայց իմ տարածքում։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է սահմանափակում մտցնում, թե բա ինքնորոշվելու համար նախ պիտի Ադրբեջանի կազմում լինես»,-հայտարարեց Խաչատրյանը և հավելեց. «Առաջին անգամ այս 35 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից, կրկնում եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից, ինչու՞»։
Անդրադառնալով Փաշինյանի հիշատակած մադրիդյան փաստաթղթին՝ պատգամավորն ասաց, որ երեք սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն էր, որից ածանցվելով առաջարկվում էր մեխանիզմ՝ Արցախի ժողովրդի վերջնական կարգավիճակը որոշելու համար:
«Այս սկզբունքի հիման վրա կարգավորման այն տարբերակում, որը ժառանգել էր այս իշխանությունը՝ 2018-ի հունվարի կրակովյան պայմանական փաստաթուղթն, էլ ավելի հստակ էր ձևակերպում այս հարցը։ Մեջբերեմ․ «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, որը կլինի իրավական առումով պարտադիր, քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»,-ասաց խաչատրյանը և շարունակեց. «Սա այն է, ինչ ՀՀ իշխանությունները ժառանգել էին։ Այն տարբերակը, որը ծնվել էր իրենց բանակցությունների արդյունքում վերջնականացվել էր 2019 թ․ հունիսի 20-ին։ Դե եթե ժողովրդի հետ այդքան ազնիվ եք, հրապարակեք այդ փաստաթուղթը։ Չեք անի, քանի որ տարբեր փաստաթղթերի համադրմամբ պարզ կդառնա, որ «խաղն ավարտվել էր» ոչ թե ինքնորոշման իրավունքի պատճառով, այլ որովհետև դուք մսխել էիք 1992-ից ի վեր մեր բոլոր ձեռքբերումները»։

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը, կառավարությունն այսօր բաց տեքստով կոչ է անում համակերպվել Արարատի կորստի հետ: «Իր միտքն առավել հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե «Արագածի նկարները տանը կախված չեն, Արագածի համար ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ կգտնեն, քան Արարատի»: Գիտե՞ք, կառավարությունը, իշխող քաղաքական ուժը, հասարակությանը փորձում է տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝ «հներ-նորեր», «սևեր-սպիտակներ», բայց որ սարերն են փորձում իրար հակադրել, այդ դա արդեն նորություն էր:

Ինչո՞ւ է կառավարւթյունը կոչ անում փոխել սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչո՞ւ է կոչ անում սիրել Արագածը, Արագածի նկարը սենյակներում կախել: Պարոն Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, Արարատի նկարներ ենք կախում ոչ թե որ Արարատը շատ գեղեցիկ լեռ է, ոչ միայն այդ պատճառով, որովհետև Ջոմոլունգման, Մոմբլանը և Կիլիմանջարոն էլ գեղեցիկ լեռներ են, այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում ենք հայկական: Եվ ինչ-որ մի տեղ հոգու խորքում հույս ունենք, որ կվերադառնանք Արարատ լեռը։ Բայց կառավարությունն այսօր բաց տեքստով կոչ է անում համակերպվել կորստի հետ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր