Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

22 ապր 2023 14:59

Փաշինյանն ԱԺ -ում հանցագործության մասին հաղորդում տվեց. Խաչիկ Գալստյան

Սահմանապահ զորքերը սահմանագծման հարցի շուրջ բանակցություններ վարելու լիազորություն չունեն։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Քաղաքագետ Խաչիկ Գալստյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ -ում հնչեցրած հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Տեղ գյուղում մոտ 5 կմ հատվածը համարվել է խնդրահարույց, որը կրճատվել է ևս 1,4 կմ-ով։ «Այդքան սահման ճշգրտվել է, ինչը նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք»,- ասել էր Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ մնացած 3,6 կմ հատվածը եւս կճշգրտվի։ Նկատենք, որ Ն.Փաշինյանը նույն հարցազրույցում հաստատել էր, որ «պրոբլեմատիկ» հատվածը գտնվել է ՀՀ ինքնիշխան հատվածում, եւ սահմանապահները բանակցելով համաձայնության են գալիս նոր սահմանի շուրջ։

«Փորձը ցույց է տալիս, որ երբ սահմանապահներն են իրեր հետ աշխատում, ապա որոշակի արդյունքների կարող է բերել»,- ասել էր վարչապետը։ Այս հայտարարությունից հետեւում է, որ սահմանապահները փաստացի իրականացնում են սահմանազատում ու սահմանագծում՝ օրենքով չունենալով նման լիազորություն։
Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հատկապես Սյունիքի շրջանում ադրբեջանական զորքը, առանց որևէ դիմադրության, առաջ է գալիս՝ զբաղեցնելով որոշակի դիրքեր:
«Պարզվել է, որ այդ հատվածներում սահմանապահ զորքերը բանակցում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ սահմանների տեղակայման և սահմանագծման հարցի շուրջ: Սա ենթադրում է որոշ գաղտնի պայմանավորվածություններ, որը նույնպես ժողովրդին հայտնի չէ»,- ասել է գործիչը՝ նկատելով, որ որևէ երկրի սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվում է համապատասխան հանձնաժողովի մանդատի շրջանակներում:
«Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է ,ըստ որի Հայաստանի տարածքային յուրաքանչյուր փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի ճանապարհով:Սա, ՀՀ իշխանության անգործության, թափթփված և ադրբեջանանպաստ քաղաքականության հերթական դրսևորումներից է»,- ընդգծել է Գալստյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր