Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

22 ապր 2023 16:55

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ բարդ կոմբինացիոն խաղ է, ՌԴ-ին ձեռնտու չէ Արցախը Ադրբեջանի կազմում, որովհետև դա տարածաշրջանում մնալու իր վերջին հնարավորությունն է

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլեման հետևյալն է` Ռուսաստանին գործնական քաղաքականության մեջ ձեռնտու չէ Արցախը Ադրբեջանի կազմում, որովհետև դա տարածաշրջանում մնալու իր վերջին հնարավորությունն է։
ԱՄՆ-ին ձեռնտու է Արցախը ինչ որ կերպ Ադրբեջանի կազմում, որովհետև դա Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու վերջին միջոցն է։
Հայաստանի հանրության մի մասը պատրաստ է Արցախի վերջնական կորստին, որովհետև դա իր պատկերացմամբ Ռուսաստանից ազատվելու վերջին հնարավորությունն է։

Բայց հայ հանրության այդ մասին իրենց քարոզիչները առնվազն չեն բացատրել, թե Ռուսաստանի վտարումից հետո ով է դառնալու Հարավային Կովկասի «նայողը»։ Իսկ դա հաստատ ԱՄՆ-ն չէ, քանի որ ռեսուրսատար է, Ֆրանսիան չէ, և ուրեմն...
Ադրբեջանին ևս ձեռնտու չէ ռուսական ներկայությունը, որովհետև իրեն խոստացված է Հարավային Կովկասի «նայողի տեղակալի» կարգավիճակը։
Իրանին մինչև ՌԴ հետ հարաբերությունների որակի բարձրացումը երկու տարբերակներն էլ ձեռնտու չէին, իսկ հիմա Իրանը կողմ է Արցախն Ադրբեջանից դուրս կարգավիճակին, որովհետև դա է երաշխիք, որ տարածաշրջանում իր ազդեցությունը կպահպանվի և իր սահմաններին Իսրայելի ու ԱՄՆ ներկայությունը չի ընդլայնվի։
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ բարդ կոմբինացիոն խաղ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր