Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

24 ապր 2023 12:09

Համատեղ թիրախավորեցին Ռուսաստանին.հակառուսական հիստերիան հիմա է՛լ ավելի մեծ դոզայով է մատուցվելու

Արցախում ադրբեջանական անցակետ դնելու հետ կապված Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը համատեղ թիրախավորեցին Ռուսաստանին։ Հակառուսական հիստերիան հիմա է՛լ ավելի մեծ դոզայով է մատուցվելու։

Այն, որ ՌԴ–ի վարքագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, երկրորդ կարծիք չկա։ Բայց այդ հարցերը մեր կողմից տրվում են լուծումներ գտնելու, այլ ոչ թե թուրքական շահն առաջ տանելու համար։
Լրիվ այլ է պատկերը Փաշինյանի պարագայում։ Ինքն ամբողջությամբ հակառուսական քաղաքականություն է իրականացնում՝ ձգտելով սեփական կաշին փրկել ու հետագայում արևմտյան որևէ երկրում ապաստան ստանալ։
Փաշինյանի հակառուսական և հակաիրանական քաղաքականությունը դրսից է պատվիրված։ Այն ուղղված է այդ երկրների դեմ, բայց ոտատակ են ընկնում Հայաստանն ու Արցախը։ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Պատվիրատուներին էլ։
Ադրբեջանն Արցախում անցակետ է տեղադրում՝ օգտվելով 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանի հետ ունեցած համաձայնությունից։
Եթե Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում և Ալիևից է՛լ ավելի ալիևաբար հայտարարում, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ Ալիևն անցակետ է տեղադրում միջանցքում։
Հայաստանի իշխանությունը հանձնել է Արցախն ու ադրբեջանաթուրքական զույգից ակնկալում է ողորմածություն ՀՀ պլյուս/մինուս 29.800–ի համար։ Այս պայմաններում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ ԵՄ–ը չեն կարող ավելի հայ լինել, քան հայերը։ Մենք պետք է մեր հարցերը ներսում լուծենք, հետո նոր ապավինենք դաշնակիցներին։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր