Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

24 ապր 2023 12:30

Ինձ հարցեր մի տվեք..Ոչ մի գյուղ էլ չեն մտել..Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք

«Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին ինքը կամ նխարար Սուրեն Պապիկյանը չեն հանդիպում
:
Դիտարկմանը, որ նրանք ևս զինվորականներ էին, և իշխանությունն ամենաթողություն է դրսևորել, նա ասաց. «Նրանք իմ զինվորականներ են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն, ու դուք չեք իմանում իմ գործունեությունն ինչից է սկսվում և ինչով է ավարտվում, օրվա որ ժամին է սկսվում, որ ժամին է ավարտվում»:

Ինչ վերաբերում է սահմանի կահավորման աշխատանքներին, նա ասաց. «Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար ստեղծված է  համապատասխան հանձնաժողով, այդ աշխատանքներով զբաղվում է  այդ հանձնաժողովը, Գլխավոր շտաբի պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ձեր պատասխանները կարող են տալ հանձնաժողովի անդամները»։
Տեղ գյուղի տարածքից ադրբեջանցիները հետ գնացե՞լ են, թե՞ նույն իրավիճակն է հարցին ի պատասխան Ասրյանն ասաց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք»:

Լրագրողների դիտարկմանը, որ ադրբեջանցի զինծառայողները մտնել են հայկական գյուղեր, նա ասաց. «Ոչ մի գյուղ էլ չեն մտել։

Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ։ Ադրբեջանցիները տեղակայված են մեր ստորաբաժանումների բնագծերի դիրքերի դիմաց»։
Այսինքն ՀՀ ինքնաիշխան տարածքո՞ւմ չեն հարցը մնաց անպատասխան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր