ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

24 ապր 2023 14:29

Եթե ՀՀ իշխանությունն Ալիևի հետ համաձայնության է գալիս, ՌԴ-ն ի՞նչ պետք է անի...մենք Արցախը հանձնում ենք, որ Հայաստանը փրկենք, բայց իրականում համ Արցախն են հանձնելու, համ Հայաստանը

1915 թվականից, 1920-ից եւ մյուս թվականներից, ցավոք սրտի, դասեր չեն քաղվել, եւ ես այստեղ ժողովրդին մեղադրելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ դասեր քաղելն ու բացատրելը քաղաքական վերնախավերի խնդիրն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Այո, մենք հիմա նոր ցեղասպանության խնդրի առաջ ենք կանգնած, եւ կոնկրետ անցակետը, որ տեղադրվել է միջանցք կոչված տարածքում, խոսում է այն մասին, որ կոնկրետ խնդիր է դրված 120 հազար մեր  արցախահայերի ցեղասպանությունն իրականացնել, կամ լավագույն դեպքում նրանց արտահոսքը կազմակերպել: Սրա մեղավորությունը պետք է նախեւառաջ փնտրել Երեւանի իշխանության մեջ: Ալիեւը մեր թշնամին է եւ նրա քայլերից չեմ զարմանում: Ես զարմացած ու զայրացած եմ Հայաստանի  իշխանության քայլերից, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տվել է համաձայնություն, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանից հետո բնական է, որ Ադրբեջանը պետք է անցակետ տեղադրի: Հանցագործությունը կատարվել է, երբ ՀՀ իշխանությունը համարել է Արցախն ադրբեջանական: Դրանից հետո արդեն վերանում է «Լաչինի միջանցք» հասկացությունը, Լեռնային Ղարաբաղ հասկացությունը եւ այն կարգավիճակը, որը պետք է հետագայում որոշվեր ԼՂ-ի համար»,-ասաց նա:



Թեւանյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում ՔՊ-ն ագրեսիվ քարոզ էր տանում, որ Արցախն ադրբեջանական է, դրանից հետո բնական է, որ անցակետ պետք է տեղադրվի:
«Հիմա կարող ենք ասել՝ ռուսները թող նոյեմբերի 9-ի համաձայնագրով պահպանեն միջանցքը, բայց ռուսները չեն կարող ավելի  հայկական քաղաքականություն վարել, քան ՀՀ իշխանությունները: Եթե ՀՀ իշխանությունն Ալիեւի հետ համաձայնության է գալիս, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, ինքը որպես արբիտր չի կարող ինչ-որ քայլ անել»:
Դիտարկմանը, որ Արցախի իշխանություններն արդեն դիմել են ՌԴ-ին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք շատ քիչ, բայց առայժմ հնարավորություն ունենք իրավիճակը Երեւանում փոխելու: Մինչեւ իրավիճակը չփոխենք իշխանափոխության տեքստով, ոչ մի երկիր ոչ մի խնդիր չի լուծելու մեր փոխարեն ու մեզ համար: Արցախի իշխանությունները, որ դիմում են ՌԴ-ին, թող Հայաստանի իշխանությանն էլ դիմեն, ասեն՝ դու իրավունք չունես Արցախը ճանաչել ադրբեջանական: Թող անեն այդ քայլը, հետո ակնկալեն մեր բարեկամներից ու դաշնակիցներից քայլեր:
Այս իշխանությունները ասում են՝ մենք Արցախը հանձնում ենք, որ Հայաստանը փրկենք, բայց իրականում համ Արցախն են հանձնելու, համ Հայաստանը եւ իրենց կաշին են փրկելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը:
Նա հավելեց, որ պետք է կազմակերպված համաժողովրդական շարժում ձեւավորել՝  խաղաղ, անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար. «Այլընտրանք չունենք, պետք է դա անենք: Իսկ Արցախի իշխանությունները պետք է հասցեական Նիկոլ Փաշինյանին գնահատական տան: Իշխանություն ասելով նկատի ունեմ հենց կոնկրետ Արայիկ Հարությունյանին»:









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր