ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 ապր 2023 16:10

Տեսանյութ.Երբ իրենց քիթը կպցնենք գետնին, այդ ժամանակ խաղաղություն կստանանք, մենք կռիվ չենք ուզում, բայց եթե հերթը հասնի կռվին, մեր դեմ ոչ մի ազգ չի կարող կռվել. մահապարտ ազատամարտիկ

Երկրագունդը թվում է, թե շատ մեծ է, բայց հայի ու թուրքի համար շատ նեղ է. կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը, որովհետեւ թուրքն այդպիսի դրվածք է դրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատրիոտ» դաշինք ռազմահայրենասիրական ՀԿ-ի մարտական գծով տեղակալ, ջոկատի հրամանատար Ջանիբեկ Հովհաննիսյանը:
«Ուրիշ բան հնարավոր չի իրենցից սպասել, մենք պետք է միասնական լինենք, որ ուժեղ լինենք ու կարողանանք դիմակայել բոլոր արհավիրքներին ու հաղթենք: Ադրբեջանցիները չեն հանգստանալու, մինչեւ մեր հարցերը չլուծեն: Մենք գիտնական ենք, շինարար, մենք կռիվ չենք ուզում, բայց եթե հերթը հասնի կռվին, մեր դեմ ոչ մի ազգ չի կարող կռվել, կապ չունի քանակը, տեղը»,-ասաց նա:



Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջան բացելու մասին խոսակցություններին, ազատամարտիկն ասաց. «Խաղաղության միայն մի ձեւ կա, դա կլինի հայի հաղթանակով: Որ իրենք քթներն առնեն գետնին, դա ինքնին խաղաղություն է ամբողջ տարածաշրջանի համար: Ես ուրիշ ձեւի խաղաղություն չգիտեմ: Երբ իրենց քիթը կպցնենք գետնին, այդ ժամանակ խաղաղություն կստանանք: Մեր խաղաղությունը մեր ուժի, մեր միասնականության, մեր հզորության մեջ է: Ես ընդունում եմ խաղաղությունը միայն զենքի ուժով»:
Ջանիբեկ Հովհաննիսյանն անդրադարձավ նաոեւ 44-օրյա պատերազմին՝ նշելով. «Ջաբրայիլում մեր դիրքերից 500 մետր հետ մեծ, հզոր լինյա եմ սարքել իմ մարտական ընկերների հետ, ու մինչեւ հիմա ինձ համար գաղտնիք է, թե ոնց դա չօգտագործվեց մեր բանակի կողմից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր