Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

25 ապր 2023 10:33

ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը..«Հայոց ցեղասպանություն»-ի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ինչպես և սպասելի էր, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպես, ՀՀ դե-ֆակտո կառավարության պաշտոնական թվիթերում «Հայոց ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը։

«Ցեղասպանություն» բառը չասելու համար ժամանակին այս հնարքին էր դիմել ԱՄՆ նախագահ Բ. Օբաման։

Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է աստիճանաբար հերքել նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունը։ Հայաստանի թուրքացման ևս մեկ նմուշ էր երեկ Ծիծեռնակաբերդի լույսերի անջատումը «Ջահերով երթի» ժամանակ։

Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ արդեն 2 տարուց ավելին է՝ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար միջազգային պայքարը, ապա կհասկանանք, որ գործ ունենք միտումնավոր վարվող քաղաքականության հետ։
Աստիճանաբար այս ամենը ավելի մեծ մասշտաբներ է ընդունելու։

հ.գ. Արցախի շրջափակումը, այսինքն նոր ցեղասպանությունը շարունակվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր