Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

25 ապր 2023 10:49

Ոչ ոք և ոչ մի կառույց չի կարող դաս տալ Թուրքիային իր իսկ պատմության վերաբերյալ.Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ապրիլի 24-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ որպես արձագանք ապրիլքսանչորսյան թեմայով մի շարք երկրների պաշտոնյաների արած հայտարարություններին։
«1915-ի դեպքերի վերաբերյալ իրողություններին և միջազգային իրավունքին չհամապատասխանող անհաջող հայտարարություններն ապարդյուն ջանքեր են՝ միտված պատմության վերաշարադրմանը քաղաքական դրդապատճառներով։
Ոչ ոք չպետք է մոռանա, որ 1915-ի դեպքերը չեն կարող սահմանվել ըստ քաղաքական գործիչների սեփական օրակարգերի և ներքաղաքական մտքերի։ Նման մոտեցումը միայն ճանապարհ կբացի պատմության խեղաթյուրման համար։ Նրանք, ովքեր համառում են շարունակել իրենց այս կողմնակալ դիրքորոշումները, պատմության մեջ հիշվելու են որպես էժանագին քաղաքական պատեհապաշտներ»,- ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ մերժում է այլ երկրների պաշտոնյաների նմանօրինակ հայտարարությունները և «խստագույնս դատապարտում» դրանք՝ համարելով, որ ոչ ոք և ոչ մի կառույց չի կարող դաս տալ Թուրքիային իր իսկ պատմության վերաբերյալ։
Հայոց ցեղասպանության փաստը ընդունող շրջանակներին Թուրքիայի ԱԳՆ-ն պիտակավորում է որպես «նեղմիտ քաղաքական հաշվարկներին ծառայողներ և պատմությունից թշնամանք դուրս բերողներ»։ 
Կոչ է արվում աջակցել Թուրքիայի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու գաղափարին՝ դրանով իսկ նպաստ բերել տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության ջանքերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր