Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն          «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

25 ապր 2023 15:45

Արցախը պետք է նախապատրաստվի ադրբեջանական հնարավոր հարձակումներին՝ հատկապես ռազմական կամ ռազմականացված օբյեկտների ուղղությամբ

Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը զոռբայությամբ փակել է Հակարիի կամուրջը և փորձում է հսկիչ անցակետեր տեղակայել այնտեղ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը առհասարակ տեղյակ չի եղել Ադրբեջանի այս նախաձեռնությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը, որի վրա Ադրբեջանը սկսել է շինարարությունը, գտնվում է Կոռնիձորի անմիջապես մատույցներում։

Աբրահամյանը նշեց. «Ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի այս նախաձեռնության վերջնական ավարտին հասցնելը։ Սա ոչ միայն եռակողմ համաձայնագրի պայմանների խախտում է, այլ ակնհայտ է՝ խախտվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը»։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև փոքր մակարդակով են ընթանում բանակցությունները, հիմնական բանակցությունները տեղափոխվել են քաղաքական մակարդակ, որի ելքի մասին դժվարացավ ինչ-որ բան ասել։
Արցախի իշխանությունը այս իրավիճակում պետք է նախապատրաստվի ադրբեջանական հնարավոր հարձակումներին՝ հատկապես ռազմական կամ ռազմականացված օբյեկտների ուղղությամբ՝ կարծում է Աբրահամյանը։
«Հայաստանի իշխանությունները ոչ թե իրենց դերը չեն կարողանում լավ կատարել որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այլ ընդհանրապես հրաժարվել են այդ դերից»,-եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր