Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

26 ապր 2023 11:44

Արդյոք կա՞ վերջնագիծ, համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի.Ադրբեջանցիները երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ, այնուհետ նաև քաղաքացիներին

Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը ևս մեկ հարված է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, Ադրբեջանը առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ նշելով.
«Այս անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում, այս քաղաքականությունը Ադրբեջանը որդեգրել է վաղուց. տարբեր անհիմն, կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով նա փորձում է դիմել նման սադրանքների», -ասել է նա:
 
Ղազարյանի խոսքով՝ առաջին հերթին Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ ԼՂ կապը Հայաստանի հետ, անվտանգությունը ապահովվելու է Ադրբեջանի կողմից և քաղաքացիները, տրանսպորտային միջոցները, բեռները անվտանգ անցնելու են երկու կողմից:
«Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են, որ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը և այլն: Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարևորագույն էլեմենտ էր և 2020 թվականին տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան՝ այդ թվում նաև Ռուսաստանի կողմից»,- ասել է նա:
Ըստ Ղազարյանի՝ արցախցիները պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է տեղակայվել, բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում և հիմա Արցախում փորձում են հասկանալ՝ արդյոք կա՞ վերջնագիծ, սահմանագիծ կամ համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի այս առումով:
Հարցին, թե արդյո՞ք սա նաև Արցախի իշխանությունների համար է կարմիր գիծ, արտաքին գերատեսչության ղեկավարը դրական եզրակացություն է տվել՝ նշելով, որ եզրակացություններ բոլոր ուղղություններով վաղուց են անում, սակայն այս դեպքով ակնկալում են կոնկրետ քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր