Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

26 ապր 2023 12:03

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցում հայտնի գործարարներից մեկից հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր՝ լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի հափշտակել է խոշոր չափի գումար (դոլար), ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Մերին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 28-ամյա Աննա Վիշնյովան: Ոստիկանությանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
«Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը պատկանում է հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ գողացված գումարն էլ մոտ 2000 ԱՄՆ դոլար է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր