ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես, ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն          Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբ       Հայաստանը ԹՐԻՓՓ ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում    

26 ապր 2023 12:39

Չինաստանը ծրագրում է տներ կառուցել Լուսնի վրա

Չինացի մասնագետները կուսումնասիրեն լուսնի վրա տներ կառուցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության լրագրողներն անդրադարձել են չինական պաշտոնական China Daily լրատվամիջոցի նյութին, ըստ որի` տեղացի գիտնականները պատրաստվում են Լուսնի վրա տներ կառուցել։ Հաղորդվում է, որ Երկրի բնական արբանյակի մակերեսի վրա գտնվող բնակատեղիները կլուծեն տիեզերագնացների երկարատև բնակության խնդիրը։


Չինաստանի Տիեզերական տարածության ազգային վարչության (CNSA) ծրագրերի համաձայն՝ լուսնի վրա ռեսուրսների որոնումը, որոնցով հնարավոր կլինի հաստատել շինարարական գործընթացը, կիրականացնեն մասնագետները Chang’e-6, Chang’e-7 և Chang’e-8 առաքելությունների շրջանակներում։ Մասնավորապես, Լուսին առաքված Chang’e-8 առաքելության սարքավորումները հնարավորություն կտան հասկանալ, թե արդյոք 3D տպման սարքերը կարող են օգտագործվել տիեզերքում։
«Եթե մենք ցանկանում ենք երկար մնալ լուսնի վրա, մենք պետք է կայաններ տեղադրենք՝ օգտագործելով տեղական նյութերը», – ասել է CNSA-ի գիտնական Վու Վեյրենը:
Chang’e-8 առաքելության մեկնարկը նախատեսված է 2028 թվականին, Պեկինը մտադիր է առաջին մարդուն Լուսին ուղարկել 2030 թվականին։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր