Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

26 ապր 2023 13:34

Մինչ խաղաղապահները բանակցում են, նոր լկտիություն է դրսևորվում, Հակարիի կամրջի վրա հիմա էլ դրոշ է տեղադրվել

Կոպտորեն խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթներն ու դրսևորել լկտություն չգերազանցված աստիճան՝ Ալիևը հրահանգել է հիմա էլ դրոշը ցցել Հակարիի կամրջի վրա։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին բռնապետ Ալիևը, «թքած ունենալով» աշխարհի ու, մասնավորապես,
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի՝ Ռուսաստանի վրա, անտեսելով ՌԴ բազմիցս արված նախազգուշացումներն առ այն, որ Լաչինի միջացնքում որևէ անցակետ, բացի խաղաղապահների անցակետից, չի կարող լինել, հսկիչ անցագրային կետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Երկու օր անց չանցած՝ ապրիլի 25-ին, դարձյալ Ալիևի հրահանգով ադրբեջանական ցուցանակ է տեղադրվել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Ու մինչ խաղաղապահները բանակցում են, որ ապամոնտաժվեն ապօրինաբար տեղադրված անցագրային կետն ու ցուցանակը, նոր լկտիություն է դրսևորում Բաքվի բռնապետը՝ հրահանգելով կիսալուսնով փալասը բարձրացնել Հակարիի կամրջի վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր