Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

26 ապր 2023 15:39

Թռչնաբույծներն ահազանգում են. Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ

Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:
Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։

Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։

«Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Այս իրավիճակում մի կողմից սպառողներն են մոլորության մեջ հայտնվում՝ իրականում գնելով սառեցված թռչնամիս, կարծելով, թե այն թարմ է, մյուս կողմից՝ տեղական արտադրողներն են տուժում։
Միության անդամները, ՍԱՏՄ մասնագետները խանութներում մոնիթորինգ և դիտարկումներ են անցկացրել ու պարզել, որ սուպերմարկետներից մեծ մասում ներմուծված վրացական թռչնամսի պիտակի վրա ո՛չ արտադրման ժամկետն է նշված, ո՛չ էլ արտադրողը։ Միայն որոշ խանութներում նկատել են, որ պիտակի վրա գրված է «վրացական»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր