Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 ապր 2023 10:49

Բաքուն Կանադային է փոխանցել՝ Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է.չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը

Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» (չակերտները՝ Tert.am) ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որը տարածվել է ի պատասխան Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարությանն առ այն, որ Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով և որ Բաքվի այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։

«Կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ Ադրբեջանի կողմից «սեփական ինքնիշխան տարածքի» (չակերտները՝ Tert.am) սահմանին անցակետի ստեղծումը մեր երկրի «օրինական» (չակերտները՝ Tert.am) իրավունքն է։ Բաքուն այսպիսով չի դուրս գալիս միջազգային որևէ նորմից: Հայաստանի հետ սահմանին նոր անցակետ ստեղծելու որոշումը կայացվել է՝ ելնելով Ադրբեջանի ազգային անվտանգության պահանջներից: Կանադական կողմի հայտարարությունները, թե Լաչինի ճանապարհը փակ է, «հիմքեր չունեն» (չակերտները՝ Tert.am), և նոր անցակետը կկարգավորի պետական սահմանային գոտում մուտք-ելքի ռեժիմը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Բաքուն նաև կոչ է արել Օտտավային չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը հանրապետության «Ղարաբաղի տնտեսական շրջանի» (չակերտները՝ Tert.am) հետ կապված։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր